Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նիդերլանդահայերը 800 000 եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին

Նիդերլանդահայերը 800 000 եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին
11.10.2020 | 20:11

Նիդերլանդներում բնակվող հայերը 800 000 եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին՝ ասված է Նիդերլանդների հայերի հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Արդեն 800 000 եվրո գումար է հավաքվել Հայաստանին անհրաժեշտ օգնության համար: Յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է: Հայաստանն ունի մեր օգնության կարիքը»,- ասված է հրապարակման մեջ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: «Հայաստան» համահայկական հիմնադրամում արդեն հավաքվել 93 682 679 դոլար:

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ